13:48  +04,  22 նոյեմբերի, 2019

«Ռեալը» պատրաստ է 80 միլիոն եվրո վճարել «Ինտերի» պաշտպանի համար

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է 80 միլիոն եվրոյով ձեռք բերել Միլանի «Ինտերի» 24-ամյա սլովակ կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարին, հաղորդում է donbalon.com-ը։

Շկրինյարի գործակալ Միտհատ Հալիսը հայտարարել է, որ ֆուտբոլիստի տրանսֆերի գինը 100 միլիոն եվրո է, սակայն Արքայական ակումբում վստահ են, որ կկարողանան համաձայնության հասնել «Ինտերի» հետ ավելի ցածր գնով։

Շկրինյարը 2017թ․ ամռանն է իտալական «Սամպդորիայից» տեղափոխվել «Ինտեր»։

Ընթացիկ մրցաշրջանում նա «Ինտերի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 12 հանդիպման, կատարել մեկ գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ