Անգլիական «Տոտենհեմի» ղեկավարությունը չի ծրագրում ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հզորացնել թիմի կազմը:
The Guardian-ի հաղորդմամբ՝ «Տոտենհեմի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակումբի ղեկավարությունից պահանջել է ձմռանը ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» և Ուելսի ազգային հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլին, սակայն մերժում է ստացել թիմի նախագահից:
Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի 12-րդ տուրից հետո «Տոտենհեմը» 14 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ տեղը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում