20:46  ,  18 նոյեմբերի, 2019

Տիագո Սիլվան պատմել է՝ ինչպես է Իբրահիմովիչը որոշել տեղափոխվել ՊՍԺ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան հայտարարել է, որ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը 2012 թվականին ՊՍԺ է տեղափոխվել իր հետ խորհրդակցելուց հետո:

«Ես նոր էի պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ, և դրա մասին դեռ պաշտոնապես չէր հայտարարվել: Այդ պահին զանգ ստացա Իբրահիմովիչից, որն ինձ հարցրեց իմ տեղափոխության մասին: Զլատանն ասաց, որ եթե ես տեղափոխվեմ, նա միայն այդ դեպքում կհամաձայնվի պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ»,- բրազիլացի պաշտպանի խոսքը փոխանցում է France Football-ը:

Հիշեցնենք, որ Տիագո Սիլվան և Զլատան Իբրահիմովիչը ՊՍԺ են տեղափոխվել 2012 թվականի ամռանը՝ 3 օրվա տարբերությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում