22:54  +04,  16 նոյեմբերի, 2019

Եվրո-2020․ Բելգիան շանս չտվեց ռուսներին՝ 4։1, օրվա արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում շարունակվում է 9-րդ տուրը։ I խմբում հանդիպեցին ուղեգրերը նվաճած Բելգիայի եւ Ռուսաստանի հավաքականները։ Առաջին տեղի համար պայքարում բելգիացիները Սանկտ Պետերբուրգում առավելության հասան 4։1 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էդեն Ազարը։ Աչքի ընկան նաեւ Տորգան Ազարն ու Ռոմելու Լուկակուն։ Ռուսներից հեղինակության գոլը վերջնամասում խփեց պաշտպան Գեորգի Ջիկիան։

Բելգիան մրցաշարային աղյուսակը գլխավորում է 27 միավորով, Ռուսաստանն ունի 21 միավոր։

E խմբում Ուելսի հավաքականը հյուրընկալվելիս 2։0 հաշվով առավելության հասավ Ադրբեջանի նկատմամբ եւ դեռ պահպանում է ուղեգիր նվաճելու հնարավորությունը։ Ուելսը վաստակել է 11 միավոր եւ երրորդ տեղում է։ Խմբի առաջատար Խորվաթիան ունի 14, երկրորդ տեղում ընթացող Հունգարիան՝ 12 միավոր։ Վերջին տուրում Ուելսը կընդունի հունգարացիներին։

G խմբում Սլովենիան նվազագույն հաշվով պարտության մատնեց Լատվիային եւ 14 միավորով երրորդ տեղում է, սակայն երկրորդ տեղում ընթացող Ավստրիայից հետ է 2 միավոր։ 

Եվրո-2020, ընտրական փուլ, 9-րդ տուր

I խումբ

Ռուսաստան - Բելգիա՝ 1։4 (տեսանյութ)

Գեորգի Ջիկիա, 79 - Տորգան Ազար, 19, Էդեն Ազար, 33, 40, Ռոմելու Լուկակու, 72

Կիպրոս - Շոտլանդիա՝ 1։2 (տեսանյութ)

Գեորգիոս Էֆրեմ, 47 - Ռայան Քրիստի, 12, Ջոն Մաքգին, 53

Սան Մարինո - Ղազախստան՝ 1։3

Ֆիլիպո Բեռարդի, 76 – Բակտիյոր Զայնուտդինով, 6, Գաֆուրժան Սույումբաեւ, 22, Ալեքսեյ Շչետկին, 26

E խումբ

Ադրբեջան - Ուելս՝ 0։2 (տեսանյութ)

Կիֆեր Մուր, 10, Հարի Ուիլսոն, 34

Խորվաթիա - Սլովակիա՝ 23:45 (Երեւանի ժամանակ)

G խումբ

Սլովենիա - Լատվիա՝ 1։0

Իգոր Տարասով, 53, ինքնագոլ

Ավստրիա - Հյուսիսային Մակեդոնիա՝ 23:45

Իսրայել - Լեհաստան՝ 23:45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ