20:47  +04,  16 նոյեմբերի, 2019

Մանե. Կլոպն իսկական հաղթող է

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն խոսել է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի մասին:

«Կլոպը հրաշալի մարզիչ է և մեծ օգուտ է տվել «Լիվերպուլին»: Յուրաքանչյուրը տեսնում է, թե նա ինչ ազդեցություն ունի թիմում:

Կլոպը միշտ ճիշտ խոսքեր է գտնում թիմը կառավարելու համար: Նա բարձր որակներ ունեցող մարզիչ է և իսկական հաղթող»,- Մանեի խոսքը փոխանցում է «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Կլոպը «Լիվերպուլի» գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատանքը սկսել է 2015 թվականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ