23:56  +04,  15 նոյեմբերի, 2019

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների մեկնաբանությունները Հունաստանից կրած պարտությունից հետո (ուղիղ)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները մեկնաբանում են Եվրո-2020 ընտրական փուլի J խմբի նախավերջին տուրի Հունաստանից կրած պարտությունը:

NEWS.am Sport-ը ներկայացնում է ուղիղ հեռարձակմամբ:

Եվրո-2020 ընրական փուլի J խմբի 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը վերջին տնային հանդիպումն անցկացրեց Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:

Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը նվազագույն հաշվով 0:1 պարտվեց Հունաստանի հավաքականին: Հանդիպման 35-րդ րոպեին Հունաստանի հավաքականի հարձակվող Դիմիտրիս Լիմինիոսը բացեց խաղի հաշիվը: Հայաստանի հավաքականն առաջին խաղակեսում մրցակցի դարպասին հարված չի կատարել: Հայաստանի հավաքականը հանդիպման ընթացքում 5 հարված է կատարել, որից 2-ը՝ մրցակցի դարպասին: Գնդակին տիրելու տոկոսային հարաբերակցությունը կազմել է 40:60 ՝ հօգուտ Հունաստանի:

Զուգահեռ ընթացած J խմբի մյուս խաղում Ֆինլանդիայի հավաքականը 3։0 հաշվով հաղթանակ տարավ Լիխտեյնշտեյնի նկատմամբ և Իտալիայից հետո նվաճեց եզրափակիչ փուլի երկրորդ ուղեգիրն այս խմբից:

Եվրո-2020, ընտրական մրցաշար, J խումբ, 9-րդ տուր

Հայաստան - Հունաստան՝ 0։1

Դիմիտրիս Լիմինիոս, 35

Ֆինլանդիա - Լիխտեյնշտեյն՝ 3:0

Ժասե Տուոմինեն, 21, Տեմու Պուկի, 64, 75

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ