11:50  ,  12 նոյեմբերի, 2019

Մեսին չի շտապում նոր պայմանագիր կնքել «Բարսելոնայի» հետ

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին այժմ չի ցանկանում նոր պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել ակումբի ղեկավարության հետ, հաղորդում է Marca-ն:

Նոր պայմանագրի վերաբերյալ Մեսին կբանակցի «Բարսելոնայի» ղեկավարության հետ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո՝ ամռանը:

Ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հայտարարել էր, որ Մեսին կշարունակի հանդես գալ «Բարսելոնայում» առաջիկա 4-5 տարիների ընթացքում:

Մեսին գործող պայմանագրով իրավունք ունի ամեն տարվա հունիսին հեռանալ «Բարսելոնայից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում