13:08  ,  11 նոյեմբերի, 2019

Կամո Հովհաննիսյան․ Եկել է ուժերս նոր առաջնությունում փորձելու ժամանակը

Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը նոյեմբերի 10-ին հայտարարել էր ղազախական «Ժետիսուից» հեռանալու մասին։ 27-ամյա ֆուտբոլիստը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է որոշումը։

«Լրացավ «Ժետիսուի» հետ իմ պայմանագրի ժամկետը։ Գերազանց մրցաշրջան էր, որը լավ փորձ եղավ ինձ համար։ Սակայն եկել է ուժերս նոր թիմում եւ նոր առաջնությունում փորձելու ժամանակը։ «Ժետիսուին» մաղթում եմ շատ հաղթանակներ եւ նպատակների իրագործում։

Առաջարկներ ունեմ Հայաստանից եւ օտարերկրյա ակումբներից։ Այս փուլում մտադիր եմ կարիերաս շարունակել արտերկրում։

Լիարժեք վերականգնվել եմ վնասվածքից հետո եւ պատրաստ եմ օգնել Հայաստանի հավաքականին Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին երկու հանդիպումներում Հունաստանի եւ Իտալիայի դեմ»,- նշեց Կամո Հովհաննիսյանը։

2018թ․ մարտին «Ժետիսու» տեղափոխված Կամո Հովհաննիսյանը Ղազախստանի ավարտված առաջնությունում անցկացրեց 26 հանդիպում, դարձավ 5 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով