13:08 11 նոյեմբերի, 2019Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը նոյեմբերի 10-ին հայտարարել էր ղազախական «Ժետիսուից» հեռանալու մասին։ 27-ամյա ֆուտբոլիստը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է որոշումը։
«Լրացավ «Ժետիսուի» հետ իմ պայմանագրի ժամկետը։ Գերազանց մրցաշրջան էր, որը լավ փորձ եղավ ինձ համար։ Սակայն եկել է ուժերս նոր թիմում եւ նոր առաջնությունում փորձելու ժամանակը։ «Ժետիսուին» մաղթում եմ շատ հաղթանակներ եւ նպատակների իրագործում։
Առաջարկներ ունեմ Հայաստանից եւ օտարերկրյա ակումբներից։ Այս փուլում մտադիր եմ կարիերաս շարունակել արտերկրում։
Լիարժեք վերականգնվել եմ վնասվածքից հետո եւ պատրաստ եմ օգնել Հայաստանի հավաքականին Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի վերջին երկու հանդիպումներում Հունաստանի եւ Իտալիայի դեմ»,- նշեց Կամո Հովհաննիսյանը։
2018թ․ մարտին «Ժետիսու» տեղափոխված Կամո Հովհաննիսյանը Ղազախստանի ավարտված առաջնությունում անցկացրեց 26 հանդիպում, դարձավ 5 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ։
Սամվել Սուքիասյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.