23:51  ,  7 նոյեմբերի, 2019

ԵԼ. «Սևիլիան» խոշոր հաշվով հաղթեց «Դյուդելանժին». Բոլոր արդյունքները (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում A խմբի առաջատար «Սևիլիան» արտագնա խաղում ուժերը չափեց Լյուքսեմբուրգի «Դյուդելանժի» հետ:

«Սևիլիան» հաղթանակ տարավ 5:1 հաշվով: Իսպանական թիմի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Մունիր Էլ-Հադադին, դուբլի հեղինակ՝ Մունաս Դաբուրը: «Դյուդելանժից» դուբլի հեղինակ դարձավ Դանել Սինանին:

A խմբի մյուս խաղում Կիպրոսի ԱՊՕԵԼ-ը 2:1 հաշվով առավելության հասավ Ադրբեջանի «Ղարաբաղի» նկատմամբ:

Եվրոպայի լիգա, խմբային փուլ, չորրորդ տուր

A խումբ

ԱՊՕԵԼ (Կիպրոս) - «Ղարաբաղ» (Ադրբեջան)՝ 2:1

 «Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 2:5 (տեսանյութ)

B խումբ

«Լուգանո» (Շվեյցարիա) - «Մալմյո» (Շվեդիա)՝ 0:0

«Կոպենհագեն» (Դանիա) - «Դինամո Կիեւ» (Ուկրաինա)՝ 1:1

C խումբ

 «Բազել» (Շվեյցարիա) - «Խետաֆե» (Իսպանիա)՝ 2:1

«Կրասնոդար» (Ռուսաստան) - «Տրաբզոնսպոր» (Թուրքիա)՝ 3:1

D խումբ

«Ռուսենբորգ» (Նորվեգիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 0:2

ԼԱՍԿ (Ավստրիա) - «ՊՍՎ Էյնդհովեն» (Հոլանդիա)՝ 4:1

E խումբ

«Լացիո» (Իտալիա) - «Սելթիկ» (Շոտլանդիա)՝ 1:2

 «Կլուժ» (Ռումինիա) - «Ռեն» (Ֆրանսիա)՝ 1:0

F խումբ

«Ստանդարդ» (Բելգիա) - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա)՝ 2:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում