21:47  ,  7 նոյեմբերի, 2019

Լյորիսը վիրահատության է ենթարկվել

Անգլիական «Տոտենհեմի» ֆրանսիացի դարպասապահ Ուգո Լյորսիը նոյեմբերի 7-ին վիրահատության է ենթարկվել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

32-ամյա դարպասապահի ձեռքի վիրահատությունը բարեհաջող է անցել: Ֆուտբոլիստը կկարողանա վերսկսել մարզումները 2020 թվականի սկզբին:

Հիշեցնենք, որ Ուգո Լյորիսը ձեռքի կոտրվածք էր ստացել Պրեմյեր լիգայի 8-րդ տուրի՝ «Բրայթոնի» հետ տնային խաղում:

«Տոտենհեմն» այժմ Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակում 13 միավորով 11-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով