Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն միաձայն հաստատել է Աբրահամ Խաշմանյանի նշանակումը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում։ Այդ մասին գործկոմի նիստից հետո լրագրողներին հայտնել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը: ՀՖՖ-ն մեկ տարվա պայմանագիր է կնքել Խաշմանյանի հետ։
Հիշեցնենք, որ Երեւանի «Ալաշկերտը» Խաշմանյանի գլխավորությամբ դարձել է Հայաստանի կրկնակի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։ Նա թիմից հեռացել էր սեպտեմբերին։
Հիշեցնենք, որ ռուսական «Տամբովից» հեռացված Ալեքսանդր Գրիգորյանի թեկնածությունը եւս քննարկվում էր, սակայն ՀՖՖ-ի ղեկավարության մի մասը դեմ էր դուրս եկել նրա նշանակմանը։
Նոյեմբերի 6-ին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակել Աբրահամ Խաշմանյանին: Նշանակումը մեծ իրարանցում էր առաջացրել ՀՖՖ գործկոմում, որի անդամ, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մտահոգություն էր, որ Խաշմանյանի թեկնածությունը չի քննարկվել գործկոմում։
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:23 , 7 սեպտեմբերի
22:07 , 7 սեպտեմբերի
21:40 , 7 սեպտեմբերի
20:42 , 7 սեպտեմբերի
19:16 , 7 սեպտեմբերի
18:20 , 7 սեպտեմբերի
18:07 , 7 սեպտեմբերի
17:49 , 7 սեպտեմբերի
17:13 , 7 սեպտեմբերի
16:02 , 7 սեպտեմբերի