22:55  ,  2 նոյեմբերի, 2019

Լուկակուի դուբլը կամային հաղթանակ բերեց «Ինտերին»

Իտալիայի առաջնության 11-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվեց «Բրեշիային» եւ կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Միլանյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, որն աչքի ընկավ 75-րդ եւ ավելացված առաջին րոպեին։

«Ինտերը» 28 միավորով շրջանցեց առաջատար «Յուվենտուսին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել եւ ունի 26 միավոր։ 11 տուրում «Յուվենտուսը» նոյեմբերի 2-ին կհյուրընկալվի «Տորինոյին»։ «Բոլոնիան» 12-րդն է՝ 12 միավոր։

Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր

«Բոլոնիա» - «Ինտեր»՝ 1։2 (տեսանյութ)

Ռոբերտո Սորիանո, 59 - Ռոմելու Լուկակու, 75, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով