12:52  ,  2 նոյեմբերի, 2019

Զիդան. Մբապեի ցուցադրած ֆուտբոլը տպավորիչ է

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի 20-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի խաղին մասին:

«Մբապեն երիտասարդ և շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է: Նրա գրանցած արդյունքները բավականին տպավորիչ են:

Կարծում եմ՝ ՊՍԺ-ի հետ խաղում մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք Մբապեին: Երբ նա ազատություն է ստանում, անհավանական բաներ է անում»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է AS-ը:

Նշենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Ռեալ Մադրիդ» - ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 27-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English