01:41  ,  2 նոյեմբերի, 2019

ՊՍԺ-ն անակնկալ պարտություն կրեց «Դիժոնից» (տեսանյութ)

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվել էր «Դիժոնին»: Հանդիպումն ավարտվեց Թոմաս Տուխելի գլխավորած թիմի պարտությամբ՝ 1:2 հաշվով:

Խաղի հաշիվը 19-րդ րոպեին բացեց ՊՍԺ-ի 20-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն: Ֆրանսիացի հարձակվող Մունիր Շուիարը առաջին խաղակեսի ավելացված ժամանակում խփեց պատասխան գոլը, իսկ 47-րդ րոպեին վենեսուելացի հարձակվող Հոնդեր Կադիսը խփեց «Դիժոնի» հաղթական գոլը:

ՊՍԺ-ն հիմա 27 միավորով առաջատար է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակում: «Դիժոնը» 12 միավորով 18-րդն է:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիայի առաջնություն, 12-րդ տուր

«Դիժոն» - ՊՍԺ՝ 2:1

Մունիր Շուիար, 45+6, Հոնդեր Կադիս, 47 -  Կիլիան Մբապե, 19

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով