00:14  ,  2 նոյեմբերի, 2019

«Ռեալի» հայտացուցակը «Բետիսի» հետ խաղին (ֆոտո)

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տնային խաղում կմրցի «Բետիսի» հետ:

Արքայական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Բետիսի» հետ խաղին հայտավորել է 19 ֆուտբոլիստի:

«Ռեալի» կիսապաշտպաններ Խամես Ռոդրիգեսը և Գարեթ Բեյլը, որոնք ապաքինվում են վնասվածքներից, դուրս են մնացել հայտացուցակից:

Հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին:

Image

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում