21:10  ,  1 նոյեմբերի, 2019

Մ23 ԱԱ. Դավիթ Օվասապյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչեւ 23 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Դավիթ Օվասապյանը (130կգ) կիսաեզրափակիչում 1:4 հաշվով պարտվեց Վրաստանը ներկայացնող Զվիադի Պատարիձեին եւ կպայքարի բրոնզե մեդալի համար:

Հայ ըմբիշը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից, որտեղ 3:0 հաշվով առավելության էր հասել ռումինացի Լենարդ Բերեիի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում Օվասապյանը 6:0 հաշվով հաղթել էր Բելառուսը ներկայացնող Իլյա Յուդշուցին:

Բրոնզե մեդալի համար պայքարը տեղի կունենա նոյեմբերի երկուսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English