23:17  ,  31 հոկտեմբերի, 2019

Գատուզոն՝ «Ուդինեզեի» գլխավոր մարզիչի թեկնածու

«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հնարավոր է՝ գլխավորի «Ուդինեզեն», հայտնում է Sky Sport Italia-ն:

Իտալական ակումբի ղեկավարությունն Իգոր Տուդորին ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացնելուց հետո այդ պաշտոնում քննարկում է 41-ամյա Գատուզոյի թեկնածությունը:

Գատուզոն «Միլանից» հեռացվել էր մայիսի 28-ին երկու տարվա աշխատանքից հետո։ Անցած մրցաշրջանում «Միլանն» Իտալիայի առաջնությունում գրավեց 5-րդ տեղ եւ չնվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր։

Գատուզոն «Միլանում» հանդես է եկել 1999-2012 թվականներին։ «Միլանից» բացի, Գատուզոն մարզել է նաեւ «Պալերմոն», «Պիզան» եւ շվեյցարական «Սյոնը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում