15:11  ,  30 հոկտեմբերի, 2019

«Լիվերպուլ» - «Արսենալ»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում հոկտեմբերի 30-ին կհանդիպեն «Լիվերպուլն» ու Լոնդոնի «Արսենալը»։

Լիվերպուլում նախատեսված խաղում բուքմեյքերները կանխատեսում են դաշտի տերերի հաղթանակը։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի հաղթանակի գործակիցը 1․90 է։ «Արսենալի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․60 գործակցով, ոչ ոքի՝ 3․70։

Հաջորդ փուլ դուրս գալու համար «Լիվերպուլի» գործակիցը 1․50 է, «Արսենալինը»՝ 2․40

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։30-ին։

Անգլիայի անցած առաջնությունում «Լիվերպուլը» երկու հաղթանակ է տարել «Արսենալի» նկատմամբ՝ 5։1 եւ 3։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս