22:52  ,  27 հոկտեմբերի, 2019

«Ռոման» ուժեղ էր «Միլանից»

Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Ռոման» ընդունեց «Միլանին» եւ առավելության հասավ 2։1 հաշվով։ Մայրաքաղաքային թիմին հաղթանակ բերեցին բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի եւ իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ձանյոլոյի գոլերը։

Վնասվածքից հետո վերականգնվող Հայաստանի հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր այս խաղին։

«Ռոման» 16 միավորով բարձրացավ 5-րդ տեղ, «Միլանը» 12-րդն է՝ 10 միավոր։

Իտալիայի առաջնություն, 9-րդ տուր

«Ռոմա» - «Միլան»՝ 2։1 (տեսանյութ)

Էդին Ջեկո, 38,  Նիկոլո Ձանյոլո, 58 - Տեո Բեռնար Ֆրանսուա, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում