22:27  ,  27 հոկտեմբերի, 2019

«Լիվերպուլի» կամային հաղթանակը «Տոտենհեմի» նկատմամբ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 10-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» տանը մրցեց Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը տարավ կամային հաղթանակ 2։1 հաշվով։ Արդեն առաջին րոպեին անգլիացի հարձակվող Հարի Քեյնի գոլին «Լիվերպուլը» պատասխանեց անգլիացի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնի եւ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահի դիպուկ հարվածներով։

«Լիվերպուլը» 28 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ։ «Տոտենհեմը» 12 միավորով 11-րդն է։

Լոնդոնյան դերբիում «Արսենալն» ու «Քրիսթալ Փելասը» խաղացին ոչ ոքի՝ 2։2։ «Արսենալը» 16 միավորով 5-րդն է, «Քրիսթալ Փելասը» հետ է 1 միավոր եւ 6-րդն է։

«Մանչեսթեր Յունայթեդը» հետնապահ «Նորվիչին» 3։1 հաշվով հաղթելու շնորհիվ 13 միավորով բարձրացավ 7-րդ տեղ։

Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր

«Լիվերպուլ» - «Տոտենհեմ»՝ 2։1 (տեսանյութ)

Ջորդան Հենդերսոն, 52, Մոհամեդ Սալահ, 75, 11մ - Հարի Քեյն, 1

«Արսենալ» - «Քրիսթալ Փելաս»՝ 2։2 (տեսանյութ)

Սոկրատիս, 7, Դավիդ Լուիս, 9 - Լուկա Միլիվոեւիչ, 32, 11մ, Ջորդան Այու, 52

«Նորվիչ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1։3 (տեսանյութ)

Օնել Էրնանդես, 88 - Սքոթ Մաքթոմինայ, 21, Մարկուս Ռեշֆորդ, 30, Անտոնի Մարտիալ, 73

Չիրացրած 11մ՝ Մարկուս Ռեշֆորդ, 29, Անտոնի Մարտիալ, 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով