22:52  ,  22 հոկտեմբերի, 2019

ՉԼ. «Աթլետիկոն» դժվարությամբ հաղթեց «Բայերին»,«Շախտյորն» ու «Դինամոն» ոչ ոքի խաղացին

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում մրցեց Լևերկուզենի «Բայերի» հետ:

Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն իսպանացի հարձակվող Ալվարո Մորատայի խփած գոլի շնորհիվ հաղթանակ տարավ:

Միաժամանակ ընթացող «Շախտյոր» - «Դինամո Զագրեբ» խաղում թիմերը չորոշեցին հաղթողին: Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երրորդ տուր

C խումբ

«Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)՝ 2:2

Եվգենի Կոնոպլյանկա, 16, Դոդո, 75 - Դանիել Օլմո, 25, Միսլավ Օրշիչ, 60 (11մ.)

D խումբ

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Բայեր» (Գերմանիա)՝ 1:0

Ալվարո Մորատա, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում