2018թ․ «Ոսկե գնդակի» դափնեկիր, Մադրիդի «Ռեալի» եւ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը նշել է այս տարի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ֆավորիտներին։
«Կարծում եմ՝ պայքարը կլինի լարված։ Ես ունեմ չորս ֆավորիտ․ Կրիշտիանու Ռոնալդու, Լիոնել Մեսի, Վիրջիլ վան Դեյք եւ Մոհամեդ Սալահ»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է France Football-ը։
Մոդրիչը չի ընդգրկվել 2019թ․ «Ոսկե գնդակի» 30 թեկնածուների ցուցակում։ 1993 թվականից հետո առաջին անգամ է նախորդ տարվա դափնեկիրը դուրս մնում հաջորդ մրցաշրջանի թեկնածուների ցուցակից։ Նախորդ անգամ նման իրավիճակում եղել էր հոլանդացի Մարկո վան Բաստենը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում