Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Ժերոմ Բոատենգը հնարավոր է՝ կարիերան շարունակի Անգլիայի Պրեմիեր լիգայում, հաղորդում է The Athletic-ը:
Գերմանիայի չեմպիոնի ղեկավարությունը կապ է հաստատել «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության հետ և առաջարկել ձեռք բերել 31-ամյա պաշտպանի տրանսֆերը 13 միլիոն եվրոյի դիմաց:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բոատենգը ցանկանում է տեղափոխվել Իտալիա կամ Իսպանիա:
Գերմանացի պաշտպանի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:
Ընթացիկ մրցաշրջանում Բոատենգը Գերմանիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 6 հանդիպման:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում