13:46  ,  16 հոկտեմբերի, 2019

Ռոնալդուն Մեսիից 2 անգամ շատ է վաստակել Ինստագրամում

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2018-ի արդյունքում «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիից երկու անգամ շատ է վաստակել Ինստագրամում, հաղորդում է La Gazzetta dello Sport-ը

Անցած տարի Ռոնալդուն Ինստագրամում արել է 49 գովազդային հրապարակում եւ ստացել է 44,1 միլիոն  եվրո։ Մեսին 36 հրապարակման համար ստացել է 21 միլիոն  եվրո։

Նրանք համաշխարհային առաջատարներն են։ Երրորդ տեղում է ամերիկացի մոդել Քենդալ Ջեները՝ 14,4 միլիոն եվրո։

Ռոնալդուն Ինստագրամում ունի 186 միլիոն հետեւորդ, Մեսին՝ 133 միլիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում