23:32  ,  15 հոկտեմբերի, 2019

«Ինտերը» հետաքրքրվում է Ժիրուի ծառայություններով

Լոնդոնի «Չելսիի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն հայտնվել է Միլանի «Ինտերի» մարզչական շտաբի ուշադրության կենտրոնում, հայտնում է Sky Italia-ն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Ինտերը» կփորձի ձեռք բերել 33-ամյա հարձակվողի տրանսֆերային իրավունքը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Ավելի վաղ Ժիրուն հայտարարել էր, որ ձմռանը կհեռանա «Չելսիից», եթե ակումբի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը շարունակի խաղաժամանակ չտրամադրել իրեն:

Ընթացիկ մրցաշրջանում Ժիրուն մասնակցել է «Չելսիի» 3 հանդիպման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում