10:15  ,  12 հոկտեմբերի, 2019

Մոուրինիո. Եթե հաշվի առնենք միայն տաղանդը, Ռոնալդոն գերազանցում է Մեսիին և Ռոնալդուին

Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոյի մասին:

«Ռոնալդոն իսկական ֆենոմեն է: Եթե հաշվի առնենք միայն տաղանդն ու ունակությունները, Ռոնալդոն գերազանցում է թե Ռոնալդուին, թե Մեսիին:

Իհարկե, Ռոնալդուն և Մեսիին արդեն երկար տարիներ է՝ բարձր մակարդակի ֆուտբոլ են ցուցադրում և այժմ անգերազանցելի են համարվում ֆուտբոլում»,- Մոուրինիոյի խոսքը փոխանցում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Ռոնալդոն Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում հանդես է եկել 1994-2011 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում