00:43  ,  12 հոկտեմբերի, 2019

Պորտուգալիան խնդիրներ չունեցավ, Չեխիան վերջին րոպեներին հաղթեց Անգլիային, բոլոր արդյունքները (տեսանյութ)

Եվրոպայի առաջնության 7-րդ տուրում հոկտեմբերի 11-ին պայքարի մեջ մտան A, B և H խմբերում ընդգրկված թիմերը:

A խմբի առաջատարները՝ Անգլիան ու Չեխիան, հանդիպումն ավարտեցին ոչ ոքի՝ 1:1 հաշվով: Խաղի հաշիվը 5-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով բացեց Հարի Քեյնը: 4 րոպե անց Յակուբ Բրաբեցը խփեց պատասխան գոլը: Հանդիպման 85-րդ րոպեին Զդենեկ Օնդրաշեկի խփած գոլը հաղթանակ պարգևեց Չեխիային:

B խմբում երկրորդ տեղը զբաղեցնող, Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիան 3:0 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգին: 16-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Բեռնարդու Սիլվան, 65-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն կրկնապատկեց իր թիմի առավելությունը, իսկ 89-րդ րոպեին աչքի ընկավ Գոնսալո Գուեդեսը:

H խմբում Ֆրանսիան Օլիվյե Ժիրուի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեց Իսլանդիային, իսկ Թուրքիան հանդիպման ավելացված ժամանակում Ջենկ Տոսունի խփած գոլի շնորհիվ հաղթեց Ալբանիային և կշարունակի գլխավորել խմբի մրցաշարային աղյուսակը:

Եվրոպայի առաջնություն, ընտրական փուլ, 7-րդ տուր

A խումբ

Չեխիա - Անգլիա՝ 2:1 (տեսանյութ)

Յակուբ Բրաբեց, 9, Զդենեկ Օնդրաշեկ, 85 - Հարի Քեյն, 5 (11մ.)

Չեռնոգորիա - Բուլղարիա՝ 0:0

B խումբ

Պորտուգալիա - Լյուքսեմբուրգ՝ 3:0 

Բեռնարդու Սիլվա, 16, Կրիշտիանու Ռոնալդու, 65, Գոնսալո Գուեդես, 89

Ուկրաինա - Լիտվա՝ 2:0

Ռուսլան Մալինովսկի, 29, 58

H խումբ

Իսլանդիա - Ֆրանսիա՝ 0:1 (տեսանյութ)

Օլիվյե Ժիրու, 66 (11մ.)

Անդորրա - Մոլդովա՝ 1:0

Մարկ Վալես, 63

Թուրքիա - Ալբանիա՝ 1:0

Չենկ Տոսուն, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում