00:10  ,  12 հոկտեմբերի, 2019

Ֆելաինի. «Մանչեսթեր Յունայթեդը» չպետք է հեռացներ Մոուրինիոյին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Մարուան Ֆելաինին խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր նախկին թիմի մրցելույթների մասին:

«Սկզբում «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակեց Դևիդ Մոյեսին և նրան անհրաժեշտ ժամանակ չտվեց իր թիմը կառուցելու համար: Նույնը եղավ նաև վան Գալի ու Մոուրինիոյի դեպքում: Կարծում եմ, որ Մոուրինիոյին չպետք է հեռացնեին, այլ՝ ժամանակ տային:

Ակումբի խնդիրները հասկանալու և հաղթող թիմ կառուցելու համար նվազագույնը 2 տարի է հարկավոր: Չգիտեմ՝ Ուլե-Գունար Սուլշերին կտրվի այդ հնարավորությունը, թե ոչ»,- Ֆելաինիի խոսքը փոխանցում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Մարուան Ֆելաինին, որն այժմ հանդես է գալիս չինական «Շանդոնգ Լյունենգում», «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է 2013-2019 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում