00:10  +04,  11 հոկտեմբերի, 2019

Վենգեր. Ազարը չի կարող փոխարինել Ռոնալդուին

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Մադրիդի «Ռեալի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարի մասին:

«Իհարկե, Ազարը բարձր մակարդակի ֆուտբոլիստ է և մեծ օգուտ կտա «Ռեալին», սակայն նա չի կարող փոխարինել Ռոնալդուին: Ազարը չի կարող յուրաքանչյուր մրցաշրջանում 50 գոլ խփել:

«Ռեալը» պետք է փոխարինող փնտրի Բենզեմային: Նոր հարձակվող ձեռք բերելն էլ ավելի հզոր կդարձնի «Ռեալը»»,- Վենգերի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Ռեալից» «Յուվենտուս» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: