20:14  ,  8 հոկտեմբերի, 2019

Ռևանշը տեղի կունենա. Նուրմագոմեդովը պատասխանել է Մաքգրեգորին

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն, ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովն ընդունել է իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորի մարտահրավերը:

«Եթե Քոնորը ցանկանում է մենամարտել, ես խնդիր չեմ տեսնում: Ես ոչինչ չունեմ ապացուցելու, սակայն ես հնարավորություն կտամ նրան: 

Քոնորի հետ մենամարտը տեղի կունենա միայն Թոնի Ֆերգյուսոնի հետ մենամարտից հետո»,- Նուրմագոմեդովի խոսքը մեջբերում է Dailymail-ը:

Հիշեցնենք, որ խառը մենամարտերի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը 2018 թվականի հոկտեմբերին պարտություն կրեց Խաբիբ Նուրմագոմեդովից:

Ավելի վաղ Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը հայտարարել էր, որ իր որդին ցանկանում է ամերիկացի Թոնի Ֆերգյուսոնի հետ մենամարտել այս տարվա դեկտեմբերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում