00:08  ,  8 հոկտեմբերի, 2019

Ռաֆայել Աբրահամյանն առաջին ռաունդում հաղթել է թուրք մարզիկին

Ռուսաստանցի Ռաֆայել Աբրահամյանը Սամարայում տեղի ունեցած խառը մենամարտերի Gorilla Fighting Championship 18 մրցաշարում մրցել է թուրք մարզիկ Բատուհան Ակդումանի հետ:

Ռաֆայել Աբրահամյանն առաջին ռաունդում խեղդող հնարքով հաղթել է մրցակցին: Մրցավարին դժվարությամբ է հաջողվել Աբրահամյանին հեռացնել թուրք մարզիկից:

Նշենք, որ մենամարտից առաջ Բատուհան Ակդումանը խոստացել էր Թուրքիա տանել Աբրահամյանի գլուխը, իսկ հայ մարզիկը հայտարարել էր, որ կոտրելու է Ակդումանի ծնոտը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում