Rafael Abrahamyan chokes out Batuhan Akduman but refuses to let go. #GFC18 pic.twitter.com/Tuzvz0wHHG
— caposa (@Grabaka_Hitman) October 6, 2019
Ռուսաստանցի Ռաֆայել Աբրահամյանը Սամարայում տեղի ունեցած խառը մենամարտերի Gorilla Fighting Championship 18 մրցաշարում մրցել է թուրք մարզիկ Բատուհան Ակդումանի հետ:
Ռաֆայել Աբրահամյանն առաջին ռաունդում խեղդող հնարքով հաղթել է մրցակցին: Մրցավարին դժվարությամբ է հաջողվել Աբրահամյանին հեռացնել թուրք մարզիկից:
Նշենք, որ մենամարտից առաջ Բատուհան Ակդումանը խոստացել էր Թուրքիա տանել Աբրահամյանի գլուխը, իսկ հայ մարզիկը հայտարարել էր, որ կոտրելու է Ակդումանի ծնոտը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում