00:51  ,  6 հոկտեմբերի, 2019

4 կարմիր քարտ, 2 11 մետրանոց. «Միլանը» հաղթեց լարված պայքարում

Իտալիայի առաջնության 7-րդ տուրում «Միլանն» արտագնա խաղում ուժերը չափեց «Ջենոայի» հետ: 

Առաջին խաղակեսի վերջնամասում «Ջենոայի» դանիացի կիսապաշտպան Լասե Շոնեն բացեց խաղի հաշիվը: 51-րդ րոպեին ֆրանսիացի պաշտպան Տեո Բերնան Ֆրանսուան խփեց պատասխան գնդակը, իսկ 6 րոպե անց Կոտ դ՛Իվուարի հավաքականի կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն 11 մետրանոց հարվածից խփեց իր թիմի հաղթական գոլը: Ավելացված ժամանակի երրորդ րոպեին Լասե Շոնեն չկարողացավ դիպուկ իրացնել 11 մետրանոց հարվածը և զրկեց իր թիմին միավոր վաստակելու հնարավորությունից:

Հանդիպման գլխավոր մրցավար Մաուրիցիո Մարիանին հանդիպման ընթացքում ստիպված եղավ յուրաքանչյուր թիմից 2 ֆուտբոլիստի կարմիր քարտ ցույց տալ:

Այժմ «Միլանը» 9 միավորով 11-րդն է մրցաշարային աղյուսակում: «Ջենոան» 5 միավորով նախավերջին տեղում է:

Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր

«Ջենոա» - «Միլան»՝ 1:2

Լասե Շոնե, 41 - Տեո Բերնա, 51, Ֆրանկ Կեսյե, 57 (11մ.)

Հեռացումներ

«Ջենոա». Ռիկարդո Սապոնարա, 45+3, Դավիդե Բիրասկի, 56

«Միլան». Դավիդե Կալաբրիյա, 79, Սամուել Կաստիլյեխո, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում