Իտալիայի առաջնության 7-րդ տուրում «Միլանն» արտագնա խաղում ուժերը չափեց «Ջենոայի» հետ:
Առաջին խաղակեսի վերջնամասում «Ջենոայի» դանիացի կիսապաշտպան Լասե Շոնեն բացեց խաղի հաշիվը: 51-րդ րոպեին ֆրանսիացի պաշտպան Տեո Բերնան Ֆրանսուան խփեց պատասխան գնդակը, իսկ 6 րոպե անց Կոտ դ՛Իվուարի հավաքականի կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն 11 մետրանոց հարվածից խփեց իր թիմի հաղթական գոլը: Ավելացված ժամանակի երրորդ րոպեին Լասե Շոնեն չկարողացավ դիպուկ իրացնել 11 մետրանոց հարվածը և զրկեց իր թիմին միավոր վաստակելու հնարավորությունից:
Հանդիպման գլխավոր մրցավար Մաուրիցիո Մարիանին հանդիպման ընթացքում ստիպված եղավ յուրաքանչյուր թիմից 2 ֆուտբոլիստի կարմիր քարտ ցույց տալ:
Այժմ «Միլանը» 9 միավորով 11-րդն է մրցաշարային աղյուսակում: «Ջենոան» 5 միավորով նախավերջին տեղում է:
Իտալիայի առաջնություն, 7-րդ տուր
«Ջենոա» - «Միլան»՝ 1:2
Լասե Շոնե, 41 - Տեո Բերնա, 51, Ֆրանկ Կեսյե, 57 (11մ.)
Հեռացումներ
«Ջենոա». Ռիկարդո Սապոնարա, 45+3, Դավիդե Բիրասկի, 56
«Միլան». Դավիդե Կալաբրիյա, 79, Սամուել Կաստիլյեխո, 90+4
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։