09:09  ,  5 հոկտեմբերի, 2019

#Corner. Ազգային հավաքականի վճռորոշ խաղերի սպասումով, Արցախի դրոշը` ադրբեջանցիների մղձավանջ + մրցույթ

NEWS.am Sport-ը ներկայացնում է #Corner Սամվել Սուքիասյանի հետ ֆուտբոլային նախագծի 49-րդ թողարկումը՝ նախորդ օրերին հայկական ֆուտբոլում տեղի ունեցած կարեւոր իրադարձությունների ամփոփմամբ։

Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի «Դյուդելանժ» - «Ղարաբաղ» խաղում Արցախի Հանրապետյան դրոշով դրոն էր հայտնվել խաղադաշտի վրա։ Հանդիպումը մի քանի րոպե ընդհատվել էր։ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ շարժումը ստանձնել է պատասխանատվությունը եւ խոստացել նոր ակցիաներ «ֆեյք «Քարաբախ» ակումբի դեմ»։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է օտարերկրյա ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստների կազմը, որը կմասնակցի Լիխտենշտեյնի (հոկտեմբերի 12) եւ Ֆինլանդիայի (հոկտեմբերի 15) դեմ Եվրո-2020-ի ընտրական հանդիպումներին։ Հավաքականին չի օգնի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը ազդրի առբերող մկանի վնասվածք է ստացել եւ բաց կթողնի երեք շաբաթ։

Առաջիկա ընտրական հանդիպումներում հարցականի տակ է նաեւ ղազախական «Ժետիսուի» վինգեր Կամո Հովհաննիսյանի մասնակցությունը։ Նա բուժման եւ արագ ապաքինման նպատակով մեկնել է Սերբիա։  #Corner-ը ներկայացնում է հավաքականի խաղացողների մարզավիճակը։

Մարկոս Պիզելին դարձավ 35 տարեկան։ #Corner-ի անդրադարձը ամենահայ բրազիլացու կարիերային՝ սկզբից մինչեւ հիմա։

#Corner-ը հայտարարում է նոր մրցույթ։ Թեման է՝ «Դեպի Եվրո-2020 առանց Կամոյի և Հենոյի, բայց....»: Շարունակեք նախադասությունը, ձեր տարբերակը գրեք յութուբյան մեկնաբանություններում։ Վերջնաժամկետը հոկտեմբերի 16-ն է։ Ամենաշատ հավանումներով յութուբյան մեկնաբանության հեղինակը կստանա Հայաստանի հավաքականի անվանական խաղաշապիկ։

Հայաստանի Բարձրագույն խմբում տեղի ունեցավ ամենասուր դիմակայություններից մեկը՝ չեմպիոն «Արարատ-Արմենիայի» եւ փոխչեմպիոն «Փյունիկի» մասնակցությամբ։ #Corner-ը ներկայացնում է ամենահետաքրքիրը Հայաստանի առաջնությունից։

Վերջում էլ ավանդական զվարճալի տեսաշար տարբեր երկրներից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով