00:51  ,  4 հոկտեմբերի, 2019

Արցախի դրոշը՝ «Դյուդելանժ» - «Ղարաբաղ» հանդիպման ժամանակ

Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Դյուդելանժ» - «Ղարաբաղ» հանդիպման գլխավոր մրցավարը ստիպված է եղել ընդհատել հանդիպումը:

Երկրորդ խաղակեսի սկզբում դրոնով ստադիոն է իջեցվել Արցախի դրոշը, ինչն առաջացրել է ադրբեջանական թիմի անձնակազմի և երկրպագուների զայրույթը:

«Դյուդելանժը» ներողություն է խնդրել «Ղարաբաղի» անձնակազմից՝ նշելով, որ տեղի ունեցածը եղել է սադրանք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում