Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լուսիեն Ֆավրը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Սլավիայի» հետ հանդիպման արդյունքի մասին:
«Մենք դժվար հաղթանակ տարանք, քանի որ «Սլավիան» բավականին լավ ֆուտբոլ էր ցուցադրում:
Գոհ եմ «Բորուսիայի» խաղից: Պետք է հնարավորինս արագ շտկենք մեր խաղում առկա թերությունները, քանի որ Չեմպիոնների լիգայում սխալները չեն ներվում»,- Ֆավրի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Բորուսիան» հաղթել է «Սլավիային»2:0 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում