17:41  ,  2 հոկտեմբերի, 2019

Մարկիզիոն որոշել է ավարտել կարիերան

Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն հոկտեմբերի 3-ին կհայտարարի ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:

33-ամյա կիսապաշտպանը, որը ռուսական «Զենիթի» հետ խզել էր պայմանագիրն այս տարվա հուլիսին, ֆուտբոլից հեռանալու որոշում ընդունել է առողջական խնդիրների պատճառով:

Կլաուդիո Մարկիզիոն Թուրինի «Յուվենտուսի» ակադեմիայի սան է: Իտալական ակումբում Մարկիզիոն անցկացրել է 25 տարի և մասնակցել 389 հանդիպման՝ դառնալով 37 գոլի հեղինակ:

Մարկիզիոն Իտալիայի ազգային հավաքականի կազմում սկսել է հանդես գալ 2009 թվականից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում