15:20  ,  1 հոկտեմբերի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» կրկնեց 30 տարվա վաղեմության հակառեկորդ

Անգլիայի առաջնության 7-րդ տուրում Լոնդոնի «Արսենալի» հետ 1։1 հաշվով խաղալով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» կրկնեց 30 տարվա վաղեմության հակառեկորդ առաջնությունում վատագույն մեկնարկով։

Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը 7 խաղից հետո 9 միավորով 10-րդ տեղում է։

1989-1990 թվականների մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ Անգլիայի առաջնության առաջին 7 տուրերում եւս վաստակել է 9 միավոր։ Այդ մրցաշրջանում թիմը գրավել է 13-րդ տեղը, չեմպիոն է դարձել «Լիվերպուլը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով