00:54  ,  1 հոկտեմբերի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» ոչ ոքի խաղացին (ֆոտո)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում ընդունել էր «Արսենալին»: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

Խաղի հաշիվը առաջին խաղակեսի վերջին րոպեին բացեց «Մանչեսթեր Յունայթդի» շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ ՄակԹոմինեյը: 58-րդ րոպեին Գաբոնի ազգային հավաքականի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը խփեց պատասխան գնդակը:

«Արսենալն» այժմ ունի 12 միավոր և չորրորդն է մրցաշարային աղյուսակում: «Մանչեսթեր Յունայթեդը» 9 միավորով 10-րդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 7-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ»՝ 1:1

Սքոթ ՄակԹոմինեյ, 45 - Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում