12:49  ,  28 սեպտեմբերի, 2019

Վալվերդեին զայրացնում են Նեյմարի մասին խոսակցությունները

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հերթական անգամ խոսել է թիմի նախկին հարձակվող Նեյմարի մասին:

«Նեյմարի մասին խոսակցությունները երբեք չեն դադարում: Նախորդ ամիս մենք սպասում էինք, որ սեպտեմբերին այլևս այս թեման չի շոշափվի, սակայն դա այդպես չէ:

Նեյմարի և «Բարսելոնայի» դատավարությունը, Նեյմարի վերադարձը, դրանք այն թեմաները չեն, որ ես կարող եմ մեկնաբանել»,- Վալվերդեի խոսքը փոխանցում է Sport.es-ը:

Հիշեցնենք, որ Նեյմարը սեպտեմբերի 27-ին ժամանել էր «Բարսելոնա», որպեսզի մասնակցի «Բարսելոնայի» դեմ դատավարությանը: Բրազիլացի հարձակվողն իր նախկին ակումբից պահանջում էր վճարել պայմանագրում նշված պարգևավճարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English