Մադրիդի «Աթլետիկոյի» նախկին ֆուտբոլիստ Ֆերնանդո Տորեսը սեպտեմբերի 26-ին ներկա է եղել իր նախկին ակումբի մարզմանը, հայտնում է Mundo Deportivo-ն:
Տորեսը հաջողություն է մաղթել «Աթլետիկոյին» Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի՝ «Ռեալի» հետ խաղում:
Ֆերնանդո Տորեսն «Աթլետիկոյում» հանդես է եկել 2001-2007 և 2016-2018 թվականներին:
Հիշեցնենք, որ «Աթլետիկո Մադրիդ» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում