17:39  ,  24 սեպտեմբերի, 2019

«Ռոմայի» հայտացուցակը՝ «Ատալանտայի» հետ խաղին

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հրապարակել է Իտալիայի առաջնության հինգերորդ տուրի՝ «Ատալանտայի» հետ հանդիպման հայտացուցակը:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված է իտալական ակումբի հայտացուցակում:

«Ռոմա» - «Ատալանտա» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին:

Հայտացուցակ

Դարպասապահներ. Լոպես, Ֆուզատո, Միրանտե

Պաշտպաններ. Խեսուս, Կոլարով, Սմոլինգ, Սանտոն, Ֆասիո

Կիսապաշտպաններ. Ֆլորենցի, Սպինազոլա, Կրիստանտե, Պելեգրինի, Վերետու, Զանիոլո, Պաստորե, Դիավարա, Մխիթարյան

Հարձակվողներ. Ջեկո, Կալինիչ, Անտոնուչի, Կլույվերտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով