15:30  ,  23 սեպտեմբերի, 2019

Աշխարհի գավաթ․ Լեւոն Արոնյան - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Live)

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկել են շախմատի աշխարհի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին պարտիաները

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանը (2758) սպիտակներով մրցում է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի (2774) հետ։

Շախմատի միջազգային ֆեդերացիայի յութուբյան ալիքը ներկայացնում է պարտիաների ուղիղ հեռարձակումը մեկնաբանությամբ։

Մյուս երեք զույգերում խաղում են ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն (2759) ու չինացի Դին Լիրենը (2811), ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովն (2732) ու չինացի Յանջի Յուն (2763), ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեֆրին Սյոնգն (2707) ու ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը (2758)։

Կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում, Արոնյանի մրցակիցը կլինի Սյոնգի եւ Ռաջաբովի դիմակայության հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում