10:07  +04,  20 սեպտեմբերի, 2019

ԱԱ-2019․ Լեւան Բերիանիձեն պարտվեց մեկնարկային գոտեմարտում (ֆոտո)

Նուրսուլթանում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ օրը Հայաստանի հավաքականից առաջինը մրցագորգ դուրս եկավ 125 կգ քաշային Լեւան Բերիանիձեն։ Նա որակավորման փուլում գոտեմարտեց Ուկրաինան ներկայացնող Ալեքսանդր Խոցիանիվսկու հետ եւ պարտվեց 2։3 հաշվով։

74 կգ Վարուժան Կաջոյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակիչում եւ կմրցի լիտվացի Անդրիուս Մազեիկայի հետ։

Սեպտեմբերի 21-ին մրցագորգ դուրս կգան Գրիգոր Գրիգորյանը (79 կգ) եւ Հովհաննես Մխիթարյանը (86 կգ)։ Նրանց մրցակիցները հայտնի կդառնան սեպտեմբերի 20-ին։

Լուսինե Շահբազյան՝ Նուրսուլթանից

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս