17:14  +04,  19 սեպտեմբերի, 2019

Հաբեթնակ Կուրղինյան․ Հավաքականում սերնդափոխություն է

Թեւանյանը մենկարկում հաղթեց ուժեղ մրցակցի, բայց պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին։ Նա նույնպես դեռ երիտասարդ է եւ իր դեռ կդրսեւորի իրեն մեծահասակներում։ Այսպես Նուրսուլթանում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը մեկնաբանեց մինչեւ 23 տարեկանների Եվորպայի չեմպիոն 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանի պարտությունը աշխարհի առաջնության 1/16-րդ եզրափակիչում։

«Թեւանյանը մեկնարկում բարդ մրցակցի հետ էր ընկել։ Ուկրաինան ներկայացնող հայ ըմբիշը Եվրոպայի, Եվրոպական խաղերի մրցանակակիր է։ Երկրորդ գոտեմարտն էլ աշխարհի գործող չեմպիոնի հետ էր։ Սպասելիքներ ունեինք Թեւանյանից, այնպես ինչպես Արսեն Հարությունյանից, բայց պետք է հասկանանք, որ այս տղաները նոր են տեղափոխվել մեծահասակներ ու միանգամից աշխարհի առաջնություն։

Երկուսի մասնակցությունն էլ դրական եմ գնահատում։ Իրենց մարզական կարիերան դեռ առջեւում է։ Հավաքականում սերնդափոխություն է, եւ նրանցով է կատարվում այդ սերնդափոխությունը։ Նրանք դեռ հաջորդ տարվանից լիարժեք կսկսեն հանդես գալ մեծահասակներում»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը։

Հիշեցնենք, որ Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը 1/16 եզրափակիչում գոտեմարտեց 2018թ․ աշխարհի չեմպիոն Տակուտո Օտոգուրոյի հետ եւ պարտություն կրեց 0։6 հաշվով։ Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնը որակավորման փուլում 5։3 հաշվով հաղթել էր Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանին։

Լուսինե Շահբազյան՝ Նուրսուլթանից

Աշխարհի առաջնության լուսաբանմանն աջակցում է Ucom-ը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ