16:48  +04,  19 սեպտեմբերի, 2019

Տոկիո-2020-ի բասկետբոլի մրցաշարի ուղեգիր նվաճած թիմերը

Չինաստանում անցկացված բասկետբոլի տղամարդկանց աշխարհի առաջնության արդյունքում 2020թ․ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել չեմպիոն Իսպանիան, Արգենտինան, Ֆրանսիան, Ավստրալիան, ԱՄՆ-ն, Իրանն ու Նիգերիան։ Մասնակցության իրավունք ունի նաեւ Օլիմպիական խաղերի կազմակերպիչ Ճապոնիան։

Մայրցամաքային մրցաշարերում մնացած ուղեգրերի համար պայքարելու իրավունք են ստացել Ռուսաստանը, Խորվաթիան, Չեխիան, Գերմանիան, Հունաստանը,  Իտալիան, Լիտվան, Լեհաստանը, Սլովենիան, Սերբիան ու Թուրքիան Եվրոպայում։

Աֆրիկայում ուղեգիրը կվիճարկեն Անգոլան, Սենեգալն ու Թունիսը, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում՝ Կանադան, Մեքսիկան, Պուերտո Ռիկոն, Դոմինիկյան Հանրապետությունը, Բրազիլիան, Ուրուգվայն ու Վենեսուելան, Ասիայում՝ Չինաստանը, Հարավային Կորեան եւ Նոր Զելանդիան։

Հանդիպումները տեղի կունենան 2020թ․ հունիսի 23-28-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս