Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թեւանյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությունից։
65 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում Վազգեն Թեւանյանը գոտեմարտել էր 2018թ․ աշխարհի չեմպիոն Տակուտո Օտոգուրոյի հետ եւ պարտություն կրել 0։6 հաշվով։ Օտոգուրոն 1/8 եզրափակիչում պարտվել է ռուսաստանցի Գաջիմուրադ Ռաշիդովին։ Դրա հետեւանքով Թեւանյանը չի ստանա սփոփիչ գոտեմարտի հնարավորություն։
Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնը որակավորման փուլում 5։3 հաշվով հաղթել էր Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում