15:19 19 սեպտեմբերի, 2019Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վազգեն Թեւանյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությունից։
65 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում Վազգեն Թեւանյանը գոտեմարտել էր 2018թ․ աշխարհի չեմպիոն Տակուտո Օտոգուրոյի հետ եւ պարտություն կրել 0։6 հաշվով։ Օտոգուրոն 1/8 եզրափակիչում պարտվել է ռուսաստանցի Գաջիմուրադ Ռաշիդովին։ Դրա հետեւանքով Թեւանյանը չի ստանա սփոփիչ գոտեմարտի հնարավորություն։
Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնը որակավորման փուլում 5։3 հաշվով հաղթել էր Ուկրաինան ներկայացնող Գոռ Հովհաննիսյանին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.